ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՀԵՐԱՑԻ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
20.10.2014 13:11
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր՝ հոկտեմբերի 20-ին՝ հյուրանկալվել էին ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի հումանիտար հոսքի աշակերտները:
Այս նախաձեռնությունը նպատակաուղղված է մասնագիտական կողմնորոշմանը նպաստելուն աշնանային և գարնանային արձակուրդների ընթացքում: Թվով 20 աշակերտներ հանդիպեցին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին և ՓՊ աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանին:
Պալատի նախագահը սեփական փորձով աշակերտներին է ներկայացրել փաստաբանի աշխատանքը: Արա Զոհրաբյանը աշակերտների հետ քննարկել է փաստաբանի կերպարի մասին նրանց պատկերացումները և կարևորել, որ գիտելիք կուտակելով է, որ քաղաքացին կարող է հարթել սեփական ճանապարհը:
«Հերացի» ավագ դպրոցի աշակերտները շրջել են պալատով: Նրանց ընդունել է նաև Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ներկայացրել է նրանց դպրոցի աշխատանքները, ուսուցման մեթոդները: Այնուհետև Հանրային պաշտպանի գրասենյակում երեխաները ծանոթացել են փաստաբանների իրականացվող աշխատանքներին:
Աշակերտները հոկտեմբերի 20-24-ը օրական 1-2 ժամով պրակտիկա կանցնեն ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում:
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ