ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 195 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
17.03.2016 11:00
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը մարտի 16-ին հյուրընկալել էր Երևանի թիվ 195 ավագ դպրոցի աշակերտներին: Դպրոցի աշակերտները շրջայց են կատարել հանրային պաշտպանի գրասենյակում և փաստաբանական դպրոցում։ Աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանը աշակերտներին պարզաբանել է փաստաբանի կարգավիճակ ձեռք բերելու պայմանները, այդ թվում՝ մեկ տարի փաստաբանական դպրոցում սովորելու և փաստաբանների պալատում որակավորման քննություներ հանձնելու ընթացակարգերը։ Աշակերտներին ներկայացվել է փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները և աշխատանքի առանձնահատկությունները։ Աշակերտները հանդիպել են նաև փաստաբանների պալատի նախագահի հետ և զրուցել են փաստաբանական գործունեությանն առնչվող հարցերի շուրջ։
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ