ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ
30.10.2015 15:58
ՀՀ փաստաբանների պալատում այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հյուրընկալվել են Անանիա Շիրակացի վարժարանի ավարտական դասարանների աշակերտները, ովքեր շրջայց են կատարել Հանրային պաշտպանի գրասենյակում, ՀՀ Փաստաբանական դպրոցում և ՀՀ փաստաբանների պալատում:
Պալատի աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանը ներկայացրել է Հանրային պաշտպանի աշխատանքի էությունը, ցույց է տվել այն պայմանները, որտեղ ուսումնառություն են ստանում ապագա փաստաբանները և ներկայացրել Փաստաբանական դպրոց ընդունվելու ու ավարտելու կարգը և պայմանները:
Իրավունքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող աշակերտներին ընդունել է նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Աշակերտները հետաքրքրվել են թե՞ որն է այն մոտիվացիոն, որով իրավաբանը կարող է դառնալ փաստաբան: Անանիա Շիրակացի վարժարանի աշակերտներին պարզաբանվել է այն մարդկային և մասնագիտական որակները, որ պետք է ունենա իրավաբանը, երբ ընտրում է փաստաբան դառնալու պատասխանատու ճանապարհը:
Աշակերտների խոսքով, նրանցից մի քանիսը նպատակադրվել են դառնալ փաստաբան:
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ