ՓԱՍՏԱԲԱՆ ԷՄԻԼ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
07.11.2016 15:05
Նոյեմբերի 7-ին փաստաբան Էմիլ Ամիրխանյանը (արտոնագիր 993, տրված 16.10.2010թ.) նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ:
Էմիլ Ամիրխանյանի գործառույթները
-Պետական (դատական, ոստիկանության, դատախազության և այլ) ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերությունների համակարգում.
-Պալատի և միջազգային կառույցների միջև հարաբերությունների համակարգում.
-Պալատի հասարակայնության հետ կապերի ոլորտի, այդ թվում՝ Պալատի մամուլի խոսնակի աշխատանքի համակարգում.
-Պալատի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովում.
-Պալատի մասնակցությամբ գործերով դատական ներկայացուցչություն.
-Նորմատիվ իրավական ակտերի կամ դրանց նախագծերի վերաբերյալ Պալատի դիրքորոշումների մշակում և ներկայացում.
-Փաստաբանների նկատմամբ ներկայացված բողոքների քննարկման կազմակերպում:
Բեռնել
Վերադառնալ