ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ


ՀՀ փաստաբանների պալատը շարունակում է ՄԱԿ զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի (UNDP) հետ համագործակցությամբ կազմակերպել վերապատրաստման աշխատաժողովներ մարզերում:
 
2024 թվականի օգոստոսի 24-25 այդպիսի աշխատաժովով է կազմակերպվել Լոռու մարզի փաստաբանների համար՝ Նոր քրեադատավարական օրենսդրության վերաբերյալ:
Աշխատաժողովին մասնակցել են նաև Արցախից տեղահանված և Հայաստանում հավատարմագրված այն փաստաբանները, որոնք հնարավորություն չեն ունեցելմասնակցել նախորդ նույնաբովանդակ աշխատաժողովներին:
 
Դասընթացը վարեց իրավաբանական գիտությունների դոցենտ, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հեղինակային խմբի անդամ, փաստաբան Դավիթ Մելքոնյանը:
 
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը նշել է, որ աշխատաժողովների կազմակերպման համար հիմք են եղել Պալատի նախագահի մարզային այցելությունների ժամանակ մարզերում գործունեություն իրականացնող փաստաբանների կողմից բարձրացված կարիքները՝ վերապատրաստման դասընթացներն առավել հասանելի դարձնելու վերաբերյալ, և այս աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
 
Հարութ Ակլունցը միաժամանակ շնորհակալություն հայտնեց ՄԱԶԾ-ին համագործակցության և Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությանը աշխատաժողովը ֆինանսավորելու համար:
 
Երկօրյա աշխատաժողովը տեղի է ունեցել Թուֆենկյան ավան Ձորագետ համալիրում:

01
01
01
01
01
01

Դիտումների քանակ 364