ՀԱՅ ՓԱՍՏԱԲԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
08.05.2015 18:02
Փաստաբանների Միջազգային Միության (Union Internationale des Avocats) տնօրենների կոմիտեի որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական, պալատի խորհրդի անդամ Մարտուն Փանոսյանը նշանակվել է այդ միության նախագահի խորհրդական:
Նշենք, որ միությունը հիմնադրվել է 1927 թվականին և աշխարհում ամենահին կառույցն է իր տեսակի մեջ : Ներկայումս միությանը անդամակցում են շուրջ 2.000 անհատ փաստաբաններ և շուրջ 110 պետություններ ներկայացնող 200 փաստաբանական միություններ և ասոցիացիաներ: 1971թ. ի վեր միությունը հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդում: Ներկայում Փաստաբանների Միջազգային Միության նախագահն է Միգել Լոյինազը:
ՀՀ Փաստաբանների պալատն անդամակցում է Փաստաբանների Միջազգային Միությանը 2013թ. դեկտեմբեր ամսից:
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ