ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ
01.05.2015 16:09
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Փաստաբանական դպրոցի համատեղ նախաձեռնությամբ Աշխատանքի օրվա կապակցությամբ փաստաբանները և փաստաբանական դպրոցի պրակտիկայում գտնվող ունկնդիրներն անվճար իրավաբանական խորհրդատվություն են մատուցել շուրջ 28 քաղաքացիների:
Փաստաբանական դպրոցի ունկնդիրները հանրային պաշտպանների հետ միասին պատասխանել են քաղաքացիների հարցերին, որոնք հիմնականում առնչվել են ժառանգությանը, սեփականության իրավունքին և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը:
Խորհրդատվական աշխատանքներն անձամբ համակարգել է Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը։
Հիշեցնենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի ՀՀ բոլոր քաղաքացիները՝ անկախ սոցիալական դիրքից, կարող են ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն ՀՀ փաստաբանների պալատում:
Բեռնել
Վերադառնալ