ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ Է 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
23.12.2014 17:59
Այսօր՝ 2014թ. դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկայացրել է հաշվետվություն՝ ռազմավարական (այդ թվում՝ նախընտրական) ծրագրի կատարման վերաբերյալ: Հաշվետվության մեջ ներկայացված է 2013թ. հոկտեմբերից 2014թ. դեկտեմբեր ամիսների ընթացքում Փաստաբանների պալատի խորհրդի 21.05.2014թ. թիվ 11/1-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի 2013 և 2014 թվականների ռազմավարության ծրագրի, ինչպես նաև Արա Զոհրաբյանի 2013-2017 թվականների նախընտրական ծրագրի կատարմանն ուղղված միջոցառումների համառոտ բովանդակությունը:
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ