ՔԱՂԱՔԱՑԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՓԱՍՏԱԲԱՆ ԻՐԻՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ
18.11.2014 09:00
ՀՀ փաստաբանական համայնքի ներկայացուցիչների հաջողությունները հանդիսանում են այն քաղաքացիները, ովքեր օգտվում են փաստաբանների մատուցած իրավաբանական ծառայություններից:
Երևան քաղաքի Նոր Նորքի բնակչուհի Սեդա Մնացականյանը իր շնորհակալությունն է հայտնում փաստաբան Իրինա Հակոբյանից, նրա մատուցած բարձր որակի իրավաբանական ծառայությունների համար: ՙԻրինա Հակոբյանն ընդառաջեց իմ խնդրանքին և կազմեց հայցադիմում հետևյալ պահանջները շարադրելով՝ հայցադիմում բաժնեմասի փոխհատուցմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի վերաբերյալ, միջնորդություն դատատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին: Շնորհակալ եմ նրանից անշահախնդիր և ուշադիր վերաբերմունքի համար՚,- գրել է քաղաքացին:
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ