ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՏՈՒԿ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
03.06.2014 13:57ՀՀ փաստաբանական դպրոցը հունիսի 05-ից հունիսի 16-ը ներառյալ հայտարարում է 2014 թվականի աշնանային հոսքի ընդունելություն առնվազն տասը տարվա փաստաբանի կամ դատախազի կամ դատավորի աշխատանքային (մասնագիտական) ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող հատուկ դիմորդների համար։
Դիմումներն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10։00-18։00, շաբաթ օրը՝ 10։00-15։00, հանգստյան օր՝ կիրակի:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (098) 655-601, (055) 320-052, (096) 200-625 կամ (010) 606-609 հեռախոսահամարներով, գրել [email protected] էլ․ հասցեին, այցելել www.advocates.am կայքէջ կամ ՀՀ փաստաբանական դպրոց (hասցեն՝ ք. Երևան, Զաքիյան 2, 3-րդ հարկ):
ՀՀ փաստաբանական դպրոցի կանոնադրությունը, ընդունելության քննության կարգը, դիմումի և ինքնակենսագրական տվյալներ պարունակող թերթիկի ձևերը տեղադրված են www.advocates.am կայքէջում։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհուրդը սահմանել է․
1․ Հատուկ դիմորդների քանակական կազմը' 24 (քսանչորս), որից՝
1) դատախազի առնվազն 10 (տասը) տարվա ստաժ ունեցողների համար՝ 6 (վեց)
2) փաստաբանի առնվազն 10 (տասը) տարվա ստաժ ունեցողների համար՝ 6 (վեց)
3) դատավորի առնվազն 10 (տասը) տարվա ստաժ ունեցողների համար՝ 6 (վեց)
4) իրավաբանական գիտությունների թեկնածուի, իրավաբանական գիտություն¬ների դոկտորի գիտական աստիճան ունեցողների համար՝ 6 (վեց)
2․ Ունկնդիրների ուսման վարձի չափը՝
հատուկ դիմորդի ծրագրով պարզեցված ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ։
ՀԱՏՈՒԿ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԹԵՐԹԻԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Նախորդ նորությունը: ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ON-LINE ՀԵՌԱՐՁԱԿՎԵԼՈՒ Է
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ