ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՈՒՍԱՆԵԼ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
02.06.2014 11:25
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հյուրընկալել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը։
Կողմերը քննարկել են Արցախի քաղաքացիների ՀՀ փաստաբանական դպրոցում հեռավար տարբերակով ուսանելու հնարավորությունը:
ԼՂՀ արդարադատության նախարարը նշել է, որ Արցախում մեծանում է ցանկությունը ընդունվել ՀՀ փաստաբանական դպրոց:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հաշվի առնելով նախկինում ունեցած պայմանավորվածությունները Արցախի իշխանությունների հետ, հայտնել է, որ այդ հարցը առաջիկայում կկարգավորվի և դրան կտրվի իրավական ձևակերպում, ինչի արդյունքում կսկսվի ընդունելությունը արցախցիների համար:
ԼՂՀ արդարադատության նախարարը ՀՀ փաստաբանների պալատին է նվիրել նկարիչ Ս.Թավադյանի «Արևային Շուշի» կտավը։
Բեռնել
Վերադառնալ