ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐՇԱՎԻՐ ԽԱԼԱՓՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
16.05.2014 15:05
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ փաստաբան Արշավիր Խալափյանի (արտոնագիր թիվ 731) նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ քաղաքացի Աշոտ Արամի Կույումջյանի ներկայացուցչի դիմումի և զանգվածային լրատվական միջոցի հրապարակման հիման վրա:
ՀՀ փաստաբանների պալատն արձանագրում է, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:
Բեռնել
Վերադառնալ