ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՏՆՕՐԵՆԻՆ
13.03.2014 11:09
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանին
Արտաշես Ջավադյանի ուղեկցությամբ Արա Զոհրաբյանը շրջայց է կատարել Բյուրոյի տարածքում, ծանոթացել կառույցի աշխատանքներին, ինչպես նաև փորձաքննություն իրականացնող բաժինների գործունեությանը:
Հանդիպման ընթացքում Արտաշես Ջավադյանը Արա Զոհրաբյանին ներկայացրել է կառույցի գործառույթները և գործունեության ոլորտները: Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել և քննարկել են փաստաբանների համար «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի մատուցած ծառայություների մատչելիության հարցը:
Բեռնել
Վերադառնալ