ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԻՆ
20.02.2014 04:23
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի անունով ստացված փաստաբանների պաշտպանյալների շնորհակալական նամակները:
ՙՎարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Ղազարյանից ստացվել է դիմում հետևյալ բովանդակությամբ. ՙՍույն դիմումով իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեր ղեկավարած գրասենյակին՝ հանրային պաշտպան Անահիտ Եսայանի բարձր մասնագիտական և մարդկային վեհ հատկանիշների համար: Առաջնորդվելով օրենքի գերակայությամբ և դավանելով համամարդկային բարձր արժեքներ՝ տիկին Եսայանը անշահախնդրորեն իմ քրեական գործի շրջանակներում նախաքննության փուլից առ այսօր ցուցաբերել է բարձր առաքինություն և քաղաքացիական բարձր գիտակցություն: Հուսով եմ, որ մյուս հանրային պաշտպանները կքայլեն այն ճանապարհով, որը տանում է դեպի վստահություն՝ հանձինս Ձեր գլխավորած գրասենյակի: Շնորհակալություն Ձեզ, որ ձեր շարքերում ունեք գործի նվիրյալներ՚,-նշված է կալանավոր Ղազարյանի նամակում:
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ