ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԸ ՇՉՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳ» ԹԵՄԱՅՈՎ
24.02.2025 14:17Հարգելի՛ փաստաբաններ,
25.02.2025թ. ժամը 18:30-20:30 ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպելու է հեռավար դասընթաց «Փաստաբանական ծառայության անցումը շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ» թեմայով:
- Դասընթացը կվարի փաստաբան Միքայել Դանիելյանը:
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 25.02.2025թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը:
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո:
Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:
Դասընթացի արդյունավետությունն ապահովելու համար յուրաքանչյուր դասընթաց կիրականացվի սահմանափակ թվով փաստաբանների մասնակցությամբ: Ուստի, մասնակցության հնարավորություն կունենան առաջին 100 գրանցվածները:
Բեռնել
Վերադառնալ