ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ

18.02.2025 12:26

Հարգելի՛ փաստաբաններ,

18.02.2025թ. ժամը 18:30-20:30 ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպելու է հեռավար դասընթաց «Փաստաբանական ծառայության անցումը շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ» թեմայով:

  • Դասընթացը կվարի փաստաբան Միքայել Դանիելյանը:
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 18.02.2025թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը:
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո:

Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:

Դասընթացի արդյունավետությունն ապահովելու համար յուրաքանչյուր դասընթաց կիրականացվի սահմանափակ թվով փաստաբանների մասնակցությամբ: Ուստի, մասնակցության հնարավորություն կունենան առաջին 100 գրանցվածները:



Բեռնել

Վերադառնալ