ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ (CCBE) ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԼՈՐԱՆ ՓԵԹԹԻԹԻՆ

12.12.2024 16:46

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է  ԵՎՐՈՊԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ (CCBE) ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԼՈՐԱՆ ՓԵԹԹԻԹԻՆ

2024 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հյուրընկալել է Բրյուսելում ֆրանսիական պալատի պատվիրակության նախագահ, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդի (CCBE) ներկայացուցիչ Լորան Փեթթիթին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին» կոնվենցիայի նախագծի  մի շարք դրույթներ և փաստաբանության ոլորտին առնչվող այլ հարցեր:

Սիմոն Բաբայանը միջազգային գործընկերոջը հայտնել է, որ  «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին» կոնվենցիայի նախագծի վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատի դիրքորոշումը դրական է: Նա միջազգային գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստանում փաստաբանական գործունեության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության վրա բացասական ազդեցություն ունեցող նոր օրենսդրական փոփոխությունները՝ ընդգծելով, որ 2025 թվականի հունվարի 1-ից նաև սահմանափակվում է քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավորությունը:

Քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ փաստաբանների պալատի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը, փաստաբաններ Մարտուն Փանոսյանը, Առնոլդ Վարդանյանը և Պալատի նախագահի միջազգային հարաբերությունների գծով օգնական Նանե Գրիգորյանը:

 Հանդիպման ավարտին Լորան Փեթթիթին շնորհակալություն է հայտնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին ջերմ ընդունելության և քննարկման համար:

 



Բեռնել

Վերադառնալ