ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԻՄՆԱՐԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

03.12.2024 16:34

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԻՄՆԱՐԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Արսեն Հարությունյանը 2024 թվականի նոյեմբերի 28-ին Մոսկվայում մասնակցել է փաստաբանության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների հիմնարար կազմակերպության առաջին հանդիպմանը:

Կազմակերպությունը միավորել է ԱՊՀ մի շարք երկրների երկրների՝  Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության իրավաբանների մասնագիտական համայնքների ներկայացուցիչների՝ մասնագիտական կապերի ամրապնդման նպատակով:

Հանդիպմանը քննարկվել են նաև փաստաբանության ինստիտուտների համագործակցությանն  առնչվող հարցեր, հաստատվել է բազային կազմակերպության աշխատանքային ծրագիրը, բազային կազմակերպությունում ստեղծվել է Հանրային խորհուրդ և հաստատվել դրա վերաբերյալ կանոնակարգը։



Բեռնել

Վերադառնալ