ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՔՈՒՅՐԵՐ» ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻՆ

02.12.2024 16:22

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՔՈՒՅՐԵՐ» ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻՆ

Շարունակելով մեր ավանդույթը՝ ցանկանում ենք 2024թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, այցելել Երևանում «Մայր Թերեզայի քույրեր» միսիոներների բարեգործական կազմակերպության մանկատուն, որտեղ խնամքի տակ են գտնվում ծանր հիվանդ երեխաներ, որոնցից ծնողները հրաժարվել են: Մանկատան երեխաներին օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց անձամբ այցելելու ցանկություն հայտնած անձինք կարող են [email protected] էլ. հասցեին նամակ ուղարկել կամ անհրաժեշտ իրը ստացականով հանձնել Փաստաբանների պալատի ընդունարանի պատասխանատուին:

Մանկատան երեխաներին անհրաժեշտ են հետևյալ իրերը՝  

-հեռուստացույց

-DVD նվագարկիչ

-թարմ մրգեր և բանջարեղեն

- լոգանքի պարագաներ (գել, օճառ…)-Johnson’s Baby

- լվացքի  գել

-կրեմ topi

- Similac,կաթնային խառնուրդ- 4

- BЕBI շիլաներ (каша) 4+, 6+

- Huggies, Libero, Puffies տակդիրներ (4,5,6,7չափերի)

- տակդիրներ (подкладки,underpads 60*90 սմ )

- թաց անձեռոցիկներ

- շոկոլադե սմայլիկներ /Գրանդ քենդի/

- շոկոլադե կոնֆետներ Kinder (միայն բատոնչիկները, քանի որ երեխաները միայն դա են կարողանում հարմար բռնել)

- բիսկվիթ

- չոկոպայ

- կեքս

-խաղալիքներ, փայտյա խաղալիքներ-ձեռքի մկանները զարգացնող(մոտորիկա) (պլաստիլիններ,փափուկ խաղալիքներ չեն ընդունվում՝ ալերգիկ երևույթները բացառելու նպատակով ):

-տոնածառի խաղալիքներ

Մանկատունը օգնում է նաև անապահով ընտանիքներին, ուստի կարող եք ուղարկել նաև հետևյալ իրերը՝

-աթոռակ, մանեժ, քայլակ (կարող է լինել օգտագործված)

-մանկական հագուստ:

 Մանկատունը գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում:

Փաստաբանների պալատից կամավորների խումբը մեկնելու է 2024 թ. դեկտեմբերի 27 -ին՝ ժամը 16:10-ին: Եթե ցանկանում եք մանկատուն այցելել, ապա խնդրում ենք նախապես տեղեկացնել:

 

Հարգանքով՝

ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմ

ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատակազմ



Բեռնել

Վերադառնալ