ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ HELP ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ
30.03.2018 13:55
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչ Տիգրան Կարապետյանի հետ համատեղ ավարտական հավաստագրեր է հանձնել 2017 թվականի աշնանը մեկնարկած «Ընտանեկան իրավունքը և մարդու իրավունքները։ Երեխաների և մեծահասակների իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները» ծրագրով վերապատրաստված փաստաբաններին:
Վերապատրաստումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի, Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի և Եվրոպայի խորհրդի HELP (Իրավունքի ոլորտի մասնագետների ուսուցում մարդու իրավունքների վերաբերյալ) ծրագրի հետ համագործակցության շրջանակներում: Դասընթացի նպատակն էր ընտանեկան իրավունքի վերաբերյալ ներպետական և միջազգային պրակտիկայի համատեղ քննարկումը, դերաբաշխման միջոցով ՀՀ և ՌԴ փաստաբաններին միևնույն խնդրահարույց դատական պրակտիկային անմիջական մասնակից դարձնելը և ուսումնական հարթակում երեխայի լավագույն շահի պաշտպանության համար ստեղծված մարզող դատախաղին մասնակցելը:
Նախագծի իրագործումը հնարավոր է դարձել Փաստաբանական գործունեության հիմնարար սկզբունքների վերաբերյալ 2016թ. մայիսի 19-ին ստորագրված խարտիային հայկական և ռուսական փաստաբանության մասնակցության շնորհիվ:
Վերապատրաստման հեռավար դասընթացը զուգահեռաբար ընթանացել է նաև Ռուսաստանի Դաշնությունում և երկու երկրի 30 փաստաբան տեսակապի միջոցով իրական ժամանակահատվածում համատեղ իրավական վարժանքների են մասնակցել:
Միջոցառմանը մասնակցել է Եվրոպայի Խորհրդի HELP ծրագրի համակարգող Անաստասիա Շադարովան:
Բեռնել
Վերադառնալ