ԲԱՐԵՐԱՐ ՌԱՅՄՈՆ ԵԶԵԳԵԼՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐՈԳՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԻ ԴԱՀԼԻՃԸ
13.03.2018 18:29
2018 թվականի մարտի 13-ին ՀՀ փաստաբանների պալատում վերաբացվել է Փարիզի փաստաբանների միության անդամ, բարերար Ռայմոն Եզեգելյանի աջակցությամբ նորոգված փաստաբանների պալատի խորհրդի դահլիճը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Եզեգելյանին մինչ օրս փաստաբանական համայնքին ցուցաբերած աջակցության և համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Ներկա խորհրդի անդամները, մասնավորապես՝ Սեդրակ Ասատրյանը, Արա Ղազարյանը, Կարեն Մեժլումյանը, Սիմոն Բաբայանը, Մելանյա Առուստամյանը և Նելլի Հարությունյանը նույնպես իրենց շնորհակալական խոսքն են հայտնել պարոն Եզեգելյանին:
Ռայմոն Եզեգելյանը նշել է, որ ծրագրերը շարունակական են լինելու և պատրաստ է առաջիկայում քննարկելու նոր գաղափարների իրականացման հեռանկարները:
Բեռնել
Վերադառնալ