ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԵԿՄ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՇՔԱՆՇԱՆՈՎ
26.12.2017 21:19
2017 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամներ, 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից կամավորներ Կարեն Կիրակոսյանը, Վրեժ Խաչիկյանը, Վարդան Գիլոյանը, Արսեն Մկրտչյանը և Տարոն Բաղդասարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից պարգևատրվել են ՀՀ երկրապահ կամավորականների միության «5-րդ բրիգադ 25 տարի» հոբելյանական մեդալով: ՀՀ ԵԿՄ պարգևը փաստաբաններին է փոխանցել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ փաստաբանական համայնքում բարձր են գնահատում հայրենիքի պաշտպանությանն անմիջական մասնակցություն ունեցած իրենց գործընկերների ջանքերը:
Բեռնել
Վերադառնալ