ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆ ՎԱԶԳԵՆ ՆԻԿՈԼՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
12.09.2017 16:37
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է մեր գործընկեր Վազգեն Նիկոլյանը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբան Վազգեն Նիկոլյանի մահվան կապակցությամբ ցավակցություն ու զորակցություն է հայտնում փաստաբանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:
Վազգեն Նիկոլյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում 12.09.2017 թվականին, ժամը 18:00-ից:
Վազգեն Նիկոլյանի հոգեհանգստին և հուղարկավորությանը մասնակցելու նպատակով կարող եք կապ հաստատել Գեղարքունիքի մարզի ՀՀ փաստաբանների պալատի մարզային համակարգող, փաստաբան Լևոն Թորոսյանի հետ՝ 091850555 հեռախոսահամարով:
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
աշխատակազմ
Բեռնել
Վերադառնալ