ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ 09.09.2017թ. ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ՝ «ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑՈՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
09.09.2017 22:56
09.09.2017թ. տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով, որի օրակարգում ընդգրկված է եղել երկու հարց՝
• ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն.
• ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության (1.5 կետի) փոփոխության հաստատում:
ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության փոփոխությունը վերաբերում է ՀՀ փաստաբանների պալատի հասցեի փոփոխությանը:
ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է «ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության (1.5 կետի) փոփոխության հաստատում» օրակարգային հարցով ընդհանուր ժողովի արդյունքները:
Համաձայն հաշվիչ հանձնաժողովի 09.09.2017թ. թիվ Լ-1 որոշման՝ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 1.5 կետի փոփոխությունը հաստատված է համարվել՝ քվեարկությանը մասնակցած ձայներից 1041 «Կողմ» ձայներով (95.7%):
Բեռնել
Վերադառնալ