ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՀՊԳ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ
22.08.2017 14:27
ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ է նշանակվել փաստաբան Լյուդվիկ Դավթյանը։ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալ Վարսեր Կարապետյանը Միացյալ Նահանգներում վերապատրաստվելու (Fulbright scholar program) նպատակով ազատվել էր աշխատանքից:
Ներկայացվում է Լյուդվիկ Դավթյանի համառոտ կենսագրությունը:
Լյուդվիկ Դավիթի Դավթյանը ծնվել է 1984թ. հուլիսի 4-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:
2005թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը, 2007թ.` մագիստրատուրան: Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա (Իրավագիտության ֆակուլտետի Քրեական դատավարակության և կրիմինալիստիկայի ամբիոն):
2007-2008թթ․ աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի Եվրոպական ինտեգրացման բաժնում որպես մասնագետ։
2008-2009թթ. հրավիրվել է Շվեյցարիայի Լոզանի համալսարանի իրավագիտության և քրեական գիտությունների ֆակուլտետ` թեկնածուական ատենախոսության թեմայով գիտական հետազոտություններ կատարելու նպատակով:
2010թ. ԵՊՀ խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (թեմա՝ «Հայոց լեզվով կատարված տեքստերի կրիմինալիստիկական հետազոտումը՝ հեղինակին պարզելու նպատակով»):
Բեռնել
Վերադառնալ