ԿԱՅԱՑԱՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐԸ
12.12.2016 15:46
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբի նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին իրականացվել է Փաստաբանների պալատի մինի ֆուտբոլի գավաթի մրցաշարը:
Խուլ-համրերի մշակութային կենտրոնի մարզադահլիճում փաստաբանական համայնքի ներկայացուցիչներն իրենց ուժերն են չափել մի քանի ժամ շարունակ:
Հաղթող է ճանաչվել փաստաբաններ Միհրան Պողոսյանի, Գագիկ Ասատրյանի, Դավիթ Մնացականյանի, Հովհաննես Չամսարյանի, Վահե Մակյանի, Մուշեղ Խաչիկյանի, Արտակ Շադյանի թիմը: Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են համապատասխանաբար ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ և ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ թիմերը:
Բեռնել
Վերադառնալ