ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷԻՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ
10.05.2016 18:12
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հյուրընկալել էր Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերան-փաստաբաններ Նարիման Միրզաբեկյանին, Հրաչիկ Գոգինյանին և Մայիս Ավետիսյանին:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ նրանց որպիսությունը ճշտող հարցին ի պատասխան, վետերանները կատակել են, որ քանի դեռ ձեռքով-ոտքով են, ուրեմն շատ լավ են: Մայիս Ավետիսյանն էլ ժպտալով հավելել է, որ իր գործընկեր Նարիման Միրզաբեկյանն իրենից 3 տարով տարեց է, ուստի նրա ներկայությամբ իրեն միշտ երիտասարդ է զգում: Հայրենական պատերազմի մասնակիցները Փաստաբանների պալատի աշխատակիցներին տեղեկացրել են, որ լրատվամիջոցներով հետևում են աղմկահարույց գործերին, փաստաբանների աշխատանքին և համեմատելով իրենց տարիների փաստաբանական դաշտի հետ՝ հավաստիացրել են, որ ոլորտը զարգանում է և կատարելագործվում:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը շնորհակալություն է հայտնել ավագ գործընկերներին՝ մաղթելով երկար տարիների կյանք: Մինչև հրաժեշտը վետերանները նշել են, որ միակ ցանկությունը Արցախի խնդրի խաղաղ կարգավորումն է, ինչը կլինի մեր հերթական Մեծ Հաղթանակը:
Բեռնել
Վերադառնալ