ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
18.04.2016 13:53
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում կազմակերպվել էր «Ապացույցները ՀՀ քրեական դատավարությունում» թեմայով վերապատրաստման դասընթաց։
Դասընթացը վարել է դասախոս, փաստաբան Մարտին Մանուկյանը:
Դասընթացին քննարկվել են ապացույցների նշանակության, թույլատրելիության և վերաբերելիության մասին դասագրքային և գործնականում առկա կանոնները:
Դասընթացավարն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների դիտանկյունից քրեական գործերի քննության ընթացքում ապացույցների կիրառման առանձնահատկություններին:
Փաստաբաններին հետաքրքրել են ապացույցներին առնչվող՝ ՄԻԵԴԻ և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումներն ու նախադեպային որոշումները: Քննարկվել է համապատասխան դիրքորոշումներն ու որոշումները պրակտիկայում լայնորեն կիրառելու կարևորությունը:
Բեռնել
Վերադառնալ