ՓՈՐՁԱՐԿՎԵԼ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ ԾՐԱԳԻՐԸ
11.04.2016 14:55
2016 թվականի ապրիլի 9-ին ՀՀ փաստաբանների պալատում Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ մարզերում գործող հանրային պաշտպանների համար կազմակերպվել էր «Էլեկտրոնային հանրային պաշտպան» ծրագիրը թեմայով դասընթաց:
Դասընթացի նպատակն էր հանրային պաշտպաններին ծանոթացնել ծրագրին և համապատասխան տեղեկատվություն ու ծրագրից օգտվելու հմտություններ փոխանցել ներկաներին:
Մարզերում գործող հանրային պաշտպանները տեղում փորձարկել են ծրագիրը, լսել դրա կիրառման սկզբնական դժվարություններին առնչվող հարցերի պատասխանները:
Դասընթացը վարել են ծրագրի հեղինակ Կարեն Տատինցյանը և ՀՊԳ ղեկավարի տեղեկալ Վարսեր Կարապետյանը:
Ծրագիրը Հանրային պաշտպանի գրասենյակում ներդրվել է 2015թ մարտի վերջին, իսկ ներդրման 2-րդ փուլը ավարտվելէ 2016թ մարտի 31-ին:
«Էլեկտրոնային հանրային պաշտպան» ծրագիրը հնարավորություն է տալիս միասնական և համակարգված իրականացնել Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությունը:

Բեռնել
Վերադառնալ