ՓԱՍՏԱԲԱՆ ՆԵԼԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
05.04.2016 16:24
2016 թվականի ապրիլի 4-ին փաստաբան Նելլի Հարությունյանը (արտոնագիր 563, տրված 20.10.2006թ.) նշանակվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի տեղակալ: Նելլի Հարությունյանի համակարգման ոլորտն ընդգրկելու է՝
- հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
- կարգապահական գործերով ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշումների կատարման ապահովումը և պրակտիկայի ամփոփումը.
- ՀՀ փաստաբանների պալատի հասարակայնության հետ կապերը.
- ՀՀ փաստաբանների պալատի հասարակական կառույցների (հանձնախմբեր, հանձնաժողովներ, ակումբներ, աշխատանքային խմբեր և այլն) գործունեության կազմակերպումը։
ՀՀ փաստաբանների պալատի
աշխատակազմ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ