ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐ ԱՆԴԱՄՈՎ
07.12.2015 14:09
Վաղաժամկետ դադարեցվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի անդամ Ալեքսանդր Սիրունյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն:
ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության համաձայն Խորհրդի անդամի լիազորությունների դադարման դեպքում որպես փաստաբանների պալատի խորհրդի անդամ է ներգրավվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած փաստաբանը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 07.12.2015թ. թիվ 359-Ա որոշմամբ արձանագրվել է, որ Ալեքսանդր Սիրունյանի փոխարեն խորհրդի անդամ է ներգրավվում փաստաբան Հարություն Գագիկի Հարությունյանը (արտոնագիր թիվ 916)։
ՀՀ փաստաբանների պալատը շնորհակալություն է հայտնում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդում ծավալած գործունեության համար։
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
աշխատակազմ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ