ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
01.07.2015 14:36
Հարգելի դատախազներ,
Ամեն տարի հուլիսի 1-ը նշվում է, որպես «Դատախազության աշխատողի օր»:
Արդարադատության համակարգում մեծ է դատախազի դերը։
Այն դատախազը, ով ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, և այն դատախազը, ում համար Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են, հանդիսանում է հասարակության բարեկամը։
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում մասնագիտական առաջընթաց, արգասաբեր աշխատանք և հանրօգուտ գործունեություն:
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան
Բեռնել
Վերադառնալ