ՀՀ Փաստաբանների Պալատ




Ըստ մարզի








Ըստ մասնագիտացման






Ըստ փաստաբանի անվան

Ըստ արտոնագրի
Ըստ միավորի

«Փաստաբաններ» էջի որոնողական համակարգի միջոցով կարող եք գտնել Ձեր որոնած փաստաբանի էջի քաղվածքը և էջը:

Էջի քաղվածքում որոնողի համար նշված են հիմնական այն 3 ոլորտները, որոնցում տվյալ փաստաբանն իրականացնում է գործունեություն, հեռախոսահամարները և գործունեության հիմնական վայրը: Մկնիկի միջոցով սեղմելով փաստաբանի վրա կարող եք բացել փաստաբանի էջը, որտեղ առկա է ընտրված փաստաբանի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն:

Փաստաբանին գտնելու համար դուք կարող եք նաև.

1. այբուբենում ընտրել փաստաբանի ազգանունի համապատասխան առաջին տառը՝ եթե գիտեք որոնվող փաստաբանի ազգանունը: Համակարգը կներկայացնի բոլոր այն փաստաբանների էջերի քաղվածքները, ում ազգանունը սկսվում է նշված տառով: Օրինակ, դուք ուզում եք գտնել «Պետրոսյան» ազգանունով փաստաբանին: Այդ դեպքում, ընտրում եք «Պ» տառը և համակարգը կներկայացնի «Պ» տառով սկսվող ազգանուն ունեցող բոլոր փաստաբանների էջերի քաղվածքները: Այդ դեպքում, ներկայացված փաստաբանների քաղվածքները թերթելով կգտնեք որոնվող փաստաբանի քաղվածքները, իսկ էջը կարող եք բացել՝ սեղմելով նկարի վրա,

2. մուտքագրել փաստաբանի անունը և (կամ) ազգանունը «Ըստ փաստաբանի անվան» հատվածում և անմիջապես գտնել որոնվող փաստաբանի ազգանունն ունեցող բոլոր փաստաբանների էջերի քաղվածքները: Օրինակ, դուք ուզում եք գտնել «Պետրոսյան» ազգանունով փաստաբանին: Այդ դեպքում, «Ըստ փաստաբանի անվան» բաժնում լրացնում եք «Պետրոսյան» և սեղմում եք «Որոնում» ստեղնը: Համակարգը կներկայացնի բոլոր «Պետրոսյան» ազգանունը կրող փաստաբանների էջերի քաղվածքները: Այդ դեպքում, ներկայացված փաստաբանների քաղվածքները թերթելով կգտնեք որոնվող փաստաբանի քաղվածքը, իսկ էջը կարող եք բացել՝ սեղմելով նկարի վրա:

Նույն կերպ, դուք կարող եք լրացնել փաստաբանի անունը՝ եթե դուք գիտեք փաստաբանի անունը, օրինակ՝ «Արմեն», և սեղմել «Որոնում» ստեղնը: Համակարգը կներկայացնի «Արմեն» անունը կրող բոլոր փաստաբանների էջերի քաղվածքները: Այդ դեպքում, ներկայացված փաստաբանների քաղվածքները թերթելով կգտնեք որոնվող փաստաբանի քաղվածքը, իսկ էջը կարող եք բացել՝ սեղմելով նկարի վրա:

Եթե դուք գիտեք փաստաբանի անունը և ազգանունը, ապա սկզբից դուք լրացնում եք անունը, որից հետո պարտադիր դնում եք մեկ բացակ և լրացնում եք ազգանունը, օրինակ՝ «Արմեն Պետրոսյան», և սեղմում եք «Որոնում» ստեղնը:  Համակարգը կներկայացնի «Արմեն Պետրոսյան» անունը կրող բոլոր փաստաբանների էջերի քաղվածքները: Այդ դեպքում, ներկայացված փաստաբանների քաղվածքները թերթելով կգտնեք որոնվող փաստաբանի քաղվածքը, իսկ էջը կարող եք բացել՝ սեղմելով նկարի վրա,

3. մուտքագրել փաստաբանի արտոնագրի համարը՝ «Արտոնագիր» հատվածում, եթե դուք գիտեք փաստաբանի  արտոնագրի համարը: Այդ դեպքում համակարգը անմիջապես կներկայացնի որոնվող փաստաբանի էջի քաղվածքը, իսկ էջը կարող եք բացել՝ սեղմելով նկարի վրա,

4. նշել «Ըստ մարզերի» բաժնում արտացոլված մարզերից մեկը (կամ «Երևան»-ը): Մարզի ընտրության դեպքում ընտրված մարզի անվանումը փոխում է գույնը: Ընտրված մարզը հանելու համար պետք է կրկին նշել այդ մարզի անվանումը կամ ընտրել այլ մարզ, ինչը վերադարձնում է նախկին ընտրված մազր անվանման գույնը: Մարզի (կամ «Երևան»-ի) ընտրությունից հետո պետք է սեղմել «Որոնում» ստեղնը: Համակարգը կներկայացնի նշված մարզում (կամ Երևանում, նման ընտրության դեպքում) գործող բոլոր փաստաբանների էջերի քաղվածքները: Ներկայացված փաստաբանների քաղվածքները թերթելով կգտնեք որոնվող փաստաբանին՝ ըստ քաղվածքում առկա տեղեկության, իսկ էջը կարող եք բացել՝ սեղմելով նկարի վրա,

5. նշել «Ըստ մասնագիտացման» բաժնում արտացոլված մասնագիտացումներից մեկը կամ մի քանիսը՝ ըստ ուղղվածության: Մասնագիտացման ընտրության համար սկզբից ընտրում եք ուղղվածությունը: Այդ դեպքում ուղղվածության անվանումը փոխում է գույնը և համակարգը ներկայացնում է ընտրված ուղղվածության մասնագիտացումների ցանկը: Դրանից հետո պետք է ընտրեք նաև մասնագիտացումը: Ընտրված մասնագիտացման անվանումը փոխում է գույնը: Ընտրված ուղղվածությունը կամ մասնագիտացումը հանելու համար կրկին նշվում է այդ ուղղվածության կամ մասնագիտացման անվանումը, ինչը վերադարձնում է դրա անվանման նախկին գույնը: Սեղմելով «Որոնում» ստեղնը, համակարգը կներկայացնի նշված մասնագիտացմամբ (կամ մասնագիտացումներով, մի քանի մասնագիտացումների ընտրության դեպքում) գործող բոլոր փաստաբանների էջերի քաղվածքները:

Այս դեպքում համակարգը ներկայացնում է փաստաբանների քաղվածքները՝ հաշվի առնելով մասնագիտացումների նախապատվությունը, որը նշել է փաստաբանը: Օրինակ, եթե ընտրել եք «Ապահովագրություն» և «Սնանկություն», ապա համակարգը սկզբից կներկայացնի այն փաստաբանների էջերի քաղվածքները, որտեղ «Ապահովագրություն»-ը և (կամ) «Սնանկություն»-ը նշված են որպես բարձր նախապատվություն ունեցող մասնագիտացումներ, որոնցով տվյալ փաստաբանը հիմնականում իրականացնում է գործունեություն:

Ներկայացված փաստաբանների քաղվածքները թերթելով կգտնեք որոնվող փաստաբանին՝ ըստ քաղվածքում առկա տեղեկության, իսկ էջը կարող եք բացել սեղմելով նկարի վրա:

«Ըստ մասնագիտացման» բաժնի որոնման հնարավորությանը կարելի է ընդլայնել՝ միացնելով նաև «Ըստ մարզերի» բաժնի որոնման հնարավորությունը, որի արդյունքում համակարգը կներկայացնի փաստաբանների քաղվածքները՝ հաշվի առնելով մասնագիտացումների նախապատվությունը և գործունեության վայրը,

7. նշել «Ըստ արտոնագրի» բաժնում արտացոլված և արտոնագրի կարգավիճակը արտահայտող տարբերակներից մեկը կամ մի քանիսը: Այդ դեպքում համակարգը կներկայացնի տվյալ կարգավիճակի խմբում ընդգրկված փաստաբանների քաղվածքները: Օրինակ, եթե ընտրել եք «Կասեցված» անվանումը, ապա համակարգը կներկայացնի բոլոր այն փաստաբանների էջերի քաղվածքները, ում արտոնագրի գործողությունը կասեցված է: 

8. նշել «Ըստ միավորի» բաժնում արտացոլված ՀՀ փաստաաբնների պալատի համապատասխան միավորներից մեկը կամ մի քանիսը: Այդ դեպքում համակարգը կներկայացնի տվյալ միավորում (կամ միավորումներում՝ նման ընտրության դեպքում) ընդգրկված փաստաբանների քաղվածքները: Օրինակ, եթե ընտրել եք «Պալատի խորհուրդ» անվանումը, ապա համակարգը կներկայացնի բոլոր այն փաստաբանների էջերի քաղվածքները, ովքեր հանդիսանում են Պալատի խորհրդի անդամներ,

 9. ընդլայնել որոնումը՝ միացնելով մի քանի բաժինների որոնման հնարավորությունը: Օրինակ, եթե.

  •  ընտրել եք «Պալատի խորհուրդ» անվանումը,
  • «Ըստ մարզերի» բաժնում արտացոլված մարզերից ընտրել եք Լոռու մարզը,
  • «Ըստ մասնագիտացման» բաժնում ընտրել եք «Քրեական» ուղղվածության «Անձի դեմ ուղղված հանցագործություններ» մասնագիտացումը,
  •  «Ըստ արտոնագրի» բաժնում ընտրել եք «Գործող» կարգավիճակը,

ապա համակարգը կներկայացնի այն փաստաբանի էջի քաղվածքը, ում արտոնագիրը գործող է, ով հանդիսանում է Պալատի խորհրդի անդամ, հիմնականում գործունեություն է իրականացնում Լոռու մարզում և մասնագիտացված է անձի դեմ ուղղված հանցագործությունների հետ կապված փաստաբանական գործունեությունում:



Փաստաբաններ

Անահիտ Զարզանդի Ոսկանյան
Գործող
Անահիտ Զարզանդի Ոսկանյան Մասնագիտացում
Քաղաքացիական
Վարչական

Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ , 077 07 04 01
Գործունեության հիմնական վայր՝ Երևան
Արտոնագիր՝ 2893
Արմեն Զավենի Ոսկանյան
Գործող
Արմեն Զավենի ՈսկանյանՄասնագիտացում
Բոլոր տեսակի քրեական գործեր

Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ , 041 75 55 77
Գործունեության հիմնական վայր՝ Երևան
Արտոնագիր՝ 3622
Արտակ Նորիկի Ոսկանյան
Գործող
Արտակ Նորիկի ՈսկանյանՄասնագիտացում
Քաղաքացիական
Վարչական
Անձի դեմ ուղղված հանցագործություններ

Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ , 098 66 88 99
Գործունեության հիմնական վայր՝ Լոռի, Վանաձոր
Արտոնագիր՝ 761
Եվա Դավթի Ոսկանյան
Գործող
Եվա Դավթի ՈսկանյանՄասնագիտացում
Քաղաքացիական
Վարչական

Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ , 077 66 46 31
Գործունեության հիմնական վայր՝ Երևան
Արտոնագիր՝ 3528


Զարինե Արթուրի Ոսկանյան
Գործող
Զարինե Արթուրի ՈսկանյանՄասնագիտացում
Քաղաքացիական
Վարչական

Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ , 094 55 88 58
Գործունեության հիմնական վայր՝ Կոտայք, Աբովյան
Արտոնագիր՝ 3623
Էդիկ Դավիթի Ոսկանյան
Գործող
Էդիկ Դավիթի Ոսկանյան Մասնագիտացում
Քաղաքացիական
Վարչական

Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ 077 06 13 91, 077 06 13 91
Գործունեության հիմնական վայր՝ Սյունիք, Կապան
Արտոնագիր՝ 2194
Նարե Արտակի Ոսկանյան
Գործող
Նարե Արտակի ՈսկանյանՄասնագիտացում
Քաղաքացիական
Վարչական

Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ , 098 98 49 49
Գործունեության հիմնական վայր՝ Երևան
Արտոնագիր՝ 3529
Սերգեյ Արսենի Ոսկանյան
Գործող
Սերգեյ Արսենի ՈսկանյանՄասնագիտացում
Բոլոր տեսակի քրեական գործեր
Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ
Անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ

Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ , 098 56 56 55
Գործունեության հիմնական վայր՝ Երևան
Արտոնագիր՝ 2700