ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
25.08.2014 14:07
Հարգելի փաստաբաններ
Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանությանն անհրաժեշտ են տեղեկություններ լեհերեն լեզվին տիրապետող փաստաբանների վերաբերյալ՝ ՀՀ տարածքում Լեհաստանի քաղաքացիներին և իրավաբանական անձանց իրավական աջակցություն տրամադրելու ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատարաններում և այլ մարմիններում վերջիններիս շահերը ներկայացնելու համար:
Խնդրում ենք լեհերեն լեզվին տիրապետող փաստաբաններին մինչև 03.09.2014թ. այդ մասին էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեին՝ կից ներկայացնելով ինքնակենսագրական թերթիկ:
Հ.Գ. Ձեր կողմից ներկայացված տեղեկությունները փոխանցվելու են Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն:
Բեռնել
Վերադառնալ