ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՎԼԱԴԻԿ ՆԵՐՍԵՍՅԱՆՑԻ «ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ
21.02.2025 12:23«Արցախ» հրատարակչությունը տպագրել է անվանի ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» աշխատությունը: Աշխատությունը ռուսերենից հայերեն է թարգմանել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Համլետի Հարությունյանը (արտոնագիր 3304):
Նշենք նաև, որ «Իրավունքի փիլիսոփայություն» դասագիրքը նախատեսված է բուհերի իրավագիտության և փիլիսոփայության, այդ մասնագիտությունների գծով սովորող ուսանողների և ասպիրանտների, ինչպես նաև պետության և իրավունքի տեսության, իրավունքի փիլիսոփայության և իրավաքաղաքական ուսմունքների պատմության հիմնախնդիրներով հետաքրքրված բոլոր ընթերցողների համար: Այն երաշխավորվել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կողմից որպես բուհական դասագիրք «Իրավագիտություն» մասնագիտությամբ սովորողների համար:
Բեռնել
Վերադառնալ